Սիրիական կառավարական ուժերն ազատագրել են Դեր Զորի հայկական մատուռը
May 23, 2016
Almasdarnews գործակալության հաղորդագրության համաձայն, սիրիական կառավարական ուժերն ազատագրել են Դեր Զորի հայկական մատուռը, որը կառուցվել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Համաձայն տեղեկության, սիրիական բանակի 173-րդ հրետանային բրիգադն օդուժի աջակցությամբ վերահսկողություն է հաստատել Դեր Զորի այն հատվածի վրա, որտեղ գտնվում էր մատուռը։
Այն ավերվել էր «Իսլամական պետության» զինյալների կողմից։