Սիրիական ռազմական օբյեկտները հրթիռակոծման են ենթարկվել

Համա եւ Հալեպ քաղաքների արվարձաններում տեղակայված սիրիական ռազմական օբյեկտները ենթարկվել են հրթիռակոծման: Այդ մասին հայտնում է SANA գործակալությունը:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ զինապահեստը, որին հարված Է հասցվել, գտնվում Է Էն Նայրաբ օդանավակայանի եւ Էլ Մալիքիայի միջեւ: Համայի արվարարձանում գտնվող զինապահեստին հարվածից խոշոր հրդեհ է բռնկել:

Ըստ տեղեկությունների՝ սիրիական բանակի 47-րդ բրիգադի բազային հարված են հասցրել Իսրայելի ռազմաօդային ուժերը:

Source: Yerkir Media
Link: Սիրիական ռազմական օբյեկտները հրթիռակոծման են ենթարկվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image