Սիրիայի խորհրդարանական ընտրություններին հայ համայքն ակտիվ է եղել

Սիրիայի խորհրդարանական ընտրություններին 4 հայ թեկնածու է մասնակցել: Ժիրայր Ռեիսյանի թեկնածությունն առաջադրել է հայ համայնքը, մյուս երեքը Դամասկոսից Նորա Արիսյանը, Երատո Գրիգորյանը եւ Վահե Մահշիկյանն ինքնառաջդրվել են:

Ինչպես տեղեկացնում է Սիրիայում մեր թղթակից Զարմիկ Պողիկյանը, հայ համայքի ակտիվությունը քվեարկության ընթացքում նկատելի է եղել:

Սիրիայում այսօր տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում պատգամավորական 250 մանդատի համար պայքարում էր 3500 թեկնածու: Ավելի քան 7000 ընտրատարածքներ էին բացվել կառավարության վերահսկողության տակ գտնվող շրջաններում:

 


Source: Yerkir Media
Link: Սիրիայի խորհրդարանական ընտրություններին հայ համայքն ակտիվ է եղել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image