Սիրիայում անհրաժեշտ է շուրջ 4 հազար դպրոց վերականգնել․ Շոյգու

Սիրիայում անհրաժեշտ է շուրջ 4 հազար դպրոց վերականգնել: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն`ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնում տեղի ունեցած ՌԴ պաշտպանության նախարարության գիշերօթիկ դպրոցի 10-ամյակի միջոցառման ժամանակ:

«Այստեղ գալուց առաջ ես աչքի եմ անցկացրել հաշվետվությունը, թե որքանով է տառապյալ Սիրիայի կրթական համակարգը պատրաստ նոր ուսումնական տարվա սկզբին: Պետք է ևս շուրջ 3.9 հազար դպրոց վերականգնել»,- ասել է նախարարը:

Նա նաև նշել է, որ երեխաները սկսել են ուսում ստանալ մոտավորապես 14 հազար դպրոցում, որոնք ինչ-որ ձևով այս ժամանակահատվածում հաջողվել է վերականգնել:

Source: Yerkir Media
Link: Սիրիայում անհրաժեշտ է շուրջ 4 հազար դպրոց վերականգնել․ Շոյգու

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image