Սիրիայում գտնվող ռուսական ավիաբազայում 7 ինքնաթիռ է ոչնչացվել

January 4, 2018

Սիրիայի Լաթաքիա գավառում գտնվող ռուսական Հմեյմիմ ավիաբազան ենթարկվել է հարձակման գրոհայինների կողմից, տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով «Կոմերսանտին»։

Հարձակման հետեւանքով ոչնչացվել են 4 Су-24 ռմբակոծիչ, 2 Су-35С եւ 1 տրանսպորտային Ан-72 ինքնաթիռներ, ինչպես նաեւ պայթել է զինապահեստը։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ տուժել է 10 զինծառայող։

Պարբերականը տեղեկացնում է, որ հարձակումը, որի պատասխանատվությունն առայսօր ոչ ոք չի ստանձնել, տեղի է ունեցել դեռեւս դեկտեմբերի 31-ին։

ՌԴ պաշտպանության նախարարությունը դեռեւս չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Source: Yerkir Media
Link: Սիրիայում գտնվող ռուսական ավիաբազայում 7 ինքնաթիռ է ոչնչացվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image