Սիրիայում զոհվել է մարտական Մի-25 ուղղաթիռի ռուսաստանյան անձնակազմը

July 10, 2016

Սիրիայում զոհվել է  մարտական Մի-25 ուղղաթիռի ռուսաստանյան անձնակազմը, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, որի հայտարարության համաձայն, երկու ռուսաստանցի ռազմական օդաչու-հրահանգիչների  անձնակազմի ուղղաթիռը մարտական լրակազմով անցնում էր Սիրիայի Մի-25 ինքնաթիռի մոտով Հոմսի նախանգում։ Այդ ժամանակ Պալմիրայից  արևելք   «Իսլամական պետության» խոշոր ջոկատը գրոհել է սիրիական զորքերի դիրքերը, ճեղքելով պաշտպանությունը՝ սրընթաց առաջ շարժվել շրջանի խորքը՝ ստեղծելով այդտեղ տարածքը վերահսկելու տեսանկյունից կարևոր բարձունքները գրավելու սպառնալիք։

«Լրակազմն սպառելով՝ հետադարձի ուղի դուրս գալու շրջադարձի ժամանակ ուղղաթիռը խոցվել է ահաբեկիչների՝ երկրից իրականացված կրակով, և ընկել մի շրջանում, որը կառավարական զորքերի վերահսկողության տակ է։ Ուղղաթիռի անձնակազմի անդամները մահացել են»,- ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ-ը, ասված է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այդ ուղղությամբ չկային սիրիական ստորաբաժանումներ, որոնք այստեղ կնետվեին ահաբեկիչների հարձակումը կասեցնելու համար։

ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ անձնակազմը սիրիական հրամանատարությունից ստացել է հարձակվող զինյալների վրա կրակ բացելու վերաբերյալ հարցում։ Անձնակազմի հրամանատար Ռյաֆագաթ Խաբիբուլինը կայացրել է ահաբեկիչների վրա գրոհելու որոշում, և ահաբեկիչների հարձակումը կասեցվել է։

Հրամանատարությունը ռուսաստանցի ռազմական օդաչուներին ներկայացրել է բարձր պետական պարգևների։

 


Source: Yerkir Media
Link: Սիրիայում զոհվել է մարտական Մի-25 ուղղաթիռի ռուսաստանյան անձնակազմը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image