Սիցիլիայում մեկնարկում Է G7-ի ղեկավարների գագաթաժողովը
May 26, 2017
Սիցիլիայում մեկնարկում Է G7-ի գագաթաժողովը: Այս տարի այն անցկացվում Է 43-րդ անգամ: Աշխարհի յոթ առավել զարգացած արդյունաբերական երկրների խումբը նախագահող Իտալիան գագաթաժողովի անցկացման վայր Է ընտրել Տաորմինա քաղաքը, որը գտնվում Է Սիցիլիա կղզու արեւելյան մասում:
Ինչպես սպասվում Է, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ճապոնիայի ղեկավարները կքննարկեն առավել սուր խնդիրները: Յոթ քաղաքական գործիչներից չորսի համար հանդիպումն առաջինը կլինի G7-ի ձեւաչափով:
Սպասվում Է, որ գագաթաժողովի ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի հարցերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: