Հուլիսի 8-ին, ժամը 16.56-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գուդեմնիս գյուղում ակտիվացած սողանքի հետևանքով վնասվել է գյուղի ջրագիծը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ սողանքի (ճակատը՝ մոտ 30 մ) հետևանքով վնասվել են խմելու և ոռոգման ջրագծերը. տուժածներ չկան:
Դեպքի մասին տեղեկատվությունը փոխանցվել է ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բնապահպանության նախարարության պատասխանատուին: