tert.am— Սոչիի լեռնադահուկային շրջաններում վերջին 5 տարվա համար ռեկորդային քանակությամբ ձյուն է տեղացել` 63 սմ բարձրությամբ: Gazeta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդվում է առողջարանային քաղաքի ղեկավարության կայքում:
Նշվում է, որ առատ տեղումների հետևանքով կուտակված ձյունը մաքրելու համար անհրաժեշտ է կամավորների օգնությունը:
Ձյունը սկսել է տեղալ շաբաթ առավոտյան և շարունակվել է մինչև երեկո: Օդերևութաբանների տվյալներով` 63 սմ հաստությամբ ձյան շերտը ռեկորդային է դեկտեմբեր ամսվա համար:
Դեպի հյուրանոցներ տանող ճանապարհները ձնից մաքրելու համար օպերատիվ աշխատանքային խումբ է ստեղծվել. ընդգրկվել են 20 միավոր հատուկ տեխնիկա և 36 մասնագետներ: