Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյնտենանտ

July 15, 2016

razm.info — Աղդամի (Ակնա) շրջանում հուլիսի 14-ի երեկոյան  սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, ավագ լեյտենանտ Մամմադով Թողրուլ Սայյադ օղլուն (Məmmədov Toğrul Səyyad oğlu): Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում:

Համաձայն ՊՆ հաղորդագրության զինծառայողը սպանվել է «հայկական կողմի դիպուկահարի կրակոցից»:

Մինչ այդ Պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ հուլիսի 14-ի ուշ երեկոյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը նույն Ակնայի ուղղությամբ առաջխաղացման փորձ է արել, ինչը հայկական կողմի գործողությունների արդյունքում կանխվել է։


Source: Yerkir Media
Link: Սպանվել է Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյնտենանտ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image