Սպասվում է թույլ ձյուն

January 31, 2018

Հանրապետության տարածքում փետրվարի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-5-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևանում ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն: Գիշերը կդիտվի -2, ցերեկը՝ +9, երեկոյան՝ +3 աստիճան ջերմություն։

Source: Yerkir Media
Link: Սպասվում է թույլ ձյուն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image