Սպասվում է ձյուն, ցածր հորիզոնական տեսանելիություն

Ուշադրություն

Հոկտեմբերի 26-ին, բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռների` սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն: ԱԻՆ-ը հորդորում է նշված ժամանակահատվածում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:


Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը սպասվում են տեղումներ: 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 26-ին կնվազի 4-5, 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում`

Հոկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը սպասվում է անձրև, 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ի գիշերը և առավոտյան առավել բարձրադիր հատվածներում սպասվում է թաց ձյուն:


Source: Yerkir Media
Link: Սպասվում է ձյուն, ցածր հորիզոնական տեսանելիություն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image