Սպիտակ տան հաղորդակցության հարցերով նոր տնօրենը հեռացվեց պաշտոնից

July 31, 2017

Էնթոնի Սկարամուչին հեռացվել է Սպիտակ տան հաղորդակցության հարցերով տնօրենի պաշտոնից՝ նշանակումից 10 օր անց։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Սկարամուչիին հեռացնելու որոշումը եղել է Սպիտակ տան անձնակազմի նոր ղեկավար Ջոն Քելիի առաջարկով։ Առայժմ հայտնի չէ՝ Սկարամուչին կմնա՞ Սպիտակ տանը՝ զբաղեցնելով այլ պաշտոն, թե կլքի այն։

Source: Yerkir Media
Link: Սպիտակ տան հաղորդակցության հարցերով նոր տնօրենը հեռացվեց պաշտոնից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image