Սպիտակ տունը փակվել է սպառնալիքի տագնապի պատճառով

Վաշինգտոնում Սպիտակ տունը փակվել է սպառնալիքի տագնապի պատճառով: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Հաղորդվում է, որ տագնապը հայտարարվել է երկրի ղեկավարի նստավայրի միայն հյուսիսային հատվածում: Նախագահ Բարաք Օբաման տագնապի մասին հայտարարելու ժամանակ եղել է Սպիտակ տանը:

Դեպքի վայրում եղել են վթարային ծառայության ավտոմեքենաներ: Միջադեպի վերաբերյալ Սպիտակ տունը դեռ մեկնաբանություն չի տվել:


Source: Yerkir Media
Link: Սպիտակ տունը փակվել է սպառնալիքի տագնապի պատճառով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image