Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ հունվարի 1-ին Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում կրակ բացած տղամարդու ինքնությունը հայտնի է: Թեեւ այլ մանրամասներ Չավուշօղլուն չի նշել:
Հարձակվողը, որը փախել էր դեպքի վայրից, դեռ ազատության մեջ է: Նրան շարունակում են փնտրել: Իսկ հարձակման հետ կապ ունենալու եւ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման անդամ լինելու մեղադրանքով Թուրքիայի ոստիկանությունը մի շարք ձերբակալություններ է իրականացրել:
Գիշերային ակումբի վրա իրականացված զինված հարձակման հետեւանքով զոհվել էր 39 մարդ: Պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
Թուրքակակն լրատվամիջոցները, ի տարբերություն պաշտոնական աղբյուրների, առավել շատ տեղեկություններ են հրապարակում մարդասպանի եւ ամբողջ գործողության մասին։ Վերջին տեղեկություններով, արդեն հրապարկված լուսանկարում ազգությամբ ույղուր երիտասարդ է, որ գրեթե 2 ամիս առաջ իր կնոջ եւ 2 զավակների հետ Ղրղզստանից հասել է Թուրքիա, ապա Անկարայով անցել է Քոնիա քաղաք։ Այստեղից նա «Յուսուֆ Հոջա» կեղծանունով անձի հետ տեղափոխվել է Ստամբուլ, որտեղ էլ մշակել են հարձակման ամբողջ նախագիծը։
Նախօրեին նրանց գտնված թաղամասում թուրք իրավապահները կազմակերպել էին լայնածավալ գործողույթուն, սակայն որեւէ մեկին չէր հաջողվել ձերբակալել։
Source: Yerkir Media
Link: Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում կրակ բացած տղամարդու ինքնությունը հայտնի է