Ստամբուլի օդանավակայաններում ձյան առատ տեղումների պատճառով թռիչքները հետաձգվել են

«Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերությունը 610 ավիաչվերթ է չեղարկել Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանում ձյան ուժգին տեղումների պատճառով։ Հաղորդվում է, որ  չվերթների չեղարկման հետանքով 5900 ուղեւորներ տեղաբաշխվել են հյուրանոցներում։ Մոտ 20 հազար ուղեւորների Աթաթուրքի օդանավակայանում ապահովել են սննդով։

Սաբիհի Գյոքչենի անվան միջազգային օդանավակայանում չեղարկվել է 192 չվերթ։

Ձյան տեղումները բացասաբար են ազդել մեգապոլսի միլիոնավոր բնակիչների կյանքի վրա։ Ձյան ծածկույթի հաստությունը մի շարք շրջաններում հասել է 40 սմ-ի։ Այլ վայրերում ձյան շերտի հաստությունը մինչեւ մեկ մետր է։

Բոսֆորի նեղուցը փակ է նավագնացության համար։ Ճանապարհների մերկասառույցը դարձել է բազմաթիվ վթարների պատճառ։ Կրթության նախարարի հրամանով, փակվել են բոլոր դպրոցները։

Ձյան առատ տեղումներ են նկատվում Թուրքիայի ողջ տածաքում։ Շուրջ 40 գյուղ կտրվել է արտաքին աշխարհից։ Խոշոր մայրուղիների վրա մի քանի տասնյակ կիլոմետրանոց խցանումներ են արձանագրվել։

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image