Ստամբուլի Շիշլի թաղամասում հայ ոսկերիչ Հակոբ Դեմիրջիի տան վրա հարձակման գործով նոր զարգացում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է թուրքական «Սաբահ» պարբերականը, գործում 13 կասկածյալ է ներգրավվել: Պարզվել է, որ թալանչները ստամբուլահայի տուն են մտել այնտեղ ծառայող կնոջ օգնությամբ և գողացել մեկ միլիոն թուրքական լիրա (շուրջ 340 հազար ԱՄՆ դոլար) արժողությամբ իրեր:
Փետրվարի 6-ին Շիշլիի Ջումհուրիեթ փողոցի տներից մեկում բնակվող հայ 85-ամյա ՀակոբՅաքուփ Դեմիրջիի և 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիի տան վրա հարձակում էին գործել ևտանից վերցրել թանկարժեք իրեր ու գումար: Կատարվածի մասին ահազանգել էր տանաշխատողը, ով հերթական անգամ եկել էր պոլսահայ զույգի տուն, սակայն դուռը նրա առջև ոչոք չէր բացել: Հակոբ Դեմիրջին մահացել էր, իսկ նրա կնոջը հոսպիտալացրել էին:
Հանցագործությունից հետո թուրքական ոստիկանությունը հետաքննություն էր սկսելհարձակվողներին հայտնաբերելու նպատակով: Տարածքի տեսախցիկներիձայնագրություններից իրավապահները կարողացել էին իմանալ նրանց դեմքերը: Հայտնի էրդարձել նաև, որ հարձակում իրականացրած երեք անձինք մեքենա էին վարձել և Ստամբուլիցուղևորվել էին Տրապիզոն: Հենց այդտեղ էլ ոստիկանությունը նրանց ձերբակալել է:Հանցագործները կեղծ փաստաթղթերով նպատակ են ունեցել Տրապիզոնից գողոնով փախչելՎրաստան: Ձերբակալվել են նաև Ստամբուլում հանցագործության իրականացմանն աջակցած,մեքենա վարձած և արտասահման փախչելու հարցում նրանց օգնած 5 անձինք:
Փետրվարի 10-ին Տրապիզոնի հանրապետական դատախազությունը հայտարարություն էրտարածել այն մասին, որ հարձակում իրականացրածները ՀՀ քաղաքացիներ են: Ձերբակալված 8 անձանցից 5-ը կանայք են, բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ: Նրանք են՝ Արթուր Ա., Արամ Ե.,Սերգեյ Բ., Մարիաննա Ե., Լիդա Բ., Նարգիզ Բ., Արմինե Մ., Քրիստինա Մ.: Տեղեկությունը, որձերբակալվածների շարքում կան ՀՀ քաղաքացիներ, հաստատել է ՀՀ ԱԳՆ-ն: «Հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները սահմանափակված ենդիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով»,- ասել է ԱԳՆ խոսնակՏիգրան Բալայանը:
Source: Yerkir Media
Link: Ստամբուլում հայ ընտանիքի վրա հարձակման գործում 13 կասկածյալ է ներգրավվել