Ստեղծագործական քառորդ դարն ամփոփեց Վախթանգ Հարությունյանը

March 4, 2017

Հեղինակային երգիչ, կատարող Վախթանգ Հարությունյանը մարտիմեկյան իր արդեն ավանդական դարձած այս տարվա մենահամերգում ներկայացավ ստեղծագործական 25 տարիներից ծաղկաքաղ արված 25 երգերով։ Գոյ թատրոնի դահլիճը բազմամարդ էր։

«Ներկայացրեցի այն ամենն, ինչ դեռ ինձ հուզում է։ Շատերը գիտեն, որ ծննդյանս օրը ծանր եմ տանում, ուստի հաշվետվության եւ շփման հրաշալի մի ձեւ է սա՝ ամեն տարի մենահամերգով հանդես գալը, տարվա խմորումները նման ձեվաչափով փոխանցելը»,- ասաց Հարությունյանը։

Ի դեպ, Վախթանգ Հարությունյանը ծնվել է փետրվարի 29-ին։ Իսկ ստեղծագործական կյանքի քառորդ դարում նա հասցրել է հեղինակել ավելի քան 100 երգ։ Ձայնագրել է 6 սկավառակ՝ «Ցնորք» 1998թ, «Վերադարձ» 2000թ, «Ես ու Ես» 2005 թ, «Я живу как живу» 20121թ, «Գիշեր է, գիշեր» 2012, «Прости меня» 2013 ։ Այժմ ամփոփում է 7-րդ սկավառակը՝ «Հարազատ ստվերներ»-ը, որը շուտով խոստանում է ներկայացնել հանդիսատեսի դատին։

Սկավառակներից զատ, նա կազմել եւ հրապարակել է հեղինակային երգի 3 հավաքածու, հիմնել «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը, ղեկավարում է նաեւ «Բարդերի ակումբ» ստեղծագործական միավորումը։

Մարտիմեկյան մենահամերգին Վախթան Հարությունյանին նվագակցում էին այդ ակումբի անդամ Գագիկ Շիբոյանը՝ որպես երկրորդ կիթառ եւ ֆլետահար Նելլի Մանուկյանը։

Source: Yerkir Media
Link: Ստեղծագործական քառորդ դարն ամփոփեց Վախթանգ Հարությունյանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image