Ստեղծվել են Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակները նշող հոբելյանական հանձնաժողովներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել են Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակները նշող հոբելյանական հանձնաժողովներ և հաստատվել դրանց անհատական կազմերը: Հոբելյանական հանձնաժողովներին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:

Հանձնաժողովների նախագահ է նշանակվել ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Source: Yerkir Media
Link: Ստեղծվել են Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակները նշող հոբելյանական հանձնաժողովներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image