Ստեփանակերտի ծննդատանն ապրիլի 1-7-ը 31 երեխա է ծնվել
April 7, 2016
Արցախում ապրիլի 1-ից մինչ ապրիլի 7-ի կեսօր ծնվել է 31 երեխա՝ 12 տղա եւ 19 աղջիկ:
Նորածինների հայրերը հիմնականում դեռ չեն էլ տեսել իրենց փոքրիկներին. այս օրերին նրանք Արցախի սահմանին են՝ ապահովելու բոլորիս անվտանգությունն ու խաղաղությունը:
Մեր նկարահանող խումբն այսօր եղել է Ստեփանակերտի ծննդատանը: