Ստեփանակերտի օդանավակայանը չի գործում միջազգային կառույցների ճնշումների պատճառով

March 21, 2017

Ստեփանակերտի օդանավակայանը չի գործում ոչ թե այն պատճառով, որ Ադրբեջանի կողմից կան ճնշումներ, այլ, որ միջազգային կառույցների՝ մասնավորապես Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից են ճնշումներ նկատվում:

Այս մասին Ստեփանակերտում անցկացված բլոգերների միջազգային ֆորումի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը:

Այն հարցին, թե ինչո՞ւ չի կարող օդանավակայանը գործել ոչ թե միջազգային ֆորմատով, այլ պարզապես Երեւան-Ստեփանակերտ չվերթներ իրականացնելով՝ Շահվերդյանը պատասխանել է.

«Այդ հարցով զբաղվող միջազգային կառույցները դա նպատակահարմար չեն համարում: Միեւնույն ժամանակ մենք այն ամբողջովին անգործունակ չենք կարող համարել, որովհետեւ հիմա ուղղաթիռային հաղորդակցություն է իրականացվում Հայաստանի հետ, որի համար թույլտվություն չի պահանջվում: Այս տեսանկյունից կարող ենք ասել, որ օդանավակայանը գործում է, պարզապես քաղաքացիական ինքնաթիռներ թռիչք չեն կատարում»:

Source: Yerkir Media
Link: Ստեփանակերտի օդանավակայանը չի գործում միջազգային կառույցների ճնշումների պատճառով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image