Ստեփանակերտում շմոլ գազից երեք մարդ է մահացել

Ապրիլի 12-ին, ժամը 13:35-ին, Արցախի հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է գրանցվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում շմոլ գազից տուժածներ կան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Նախնական տվյալներով կա 3 զոհ և 5 տուժած: Ժամը 13:36-ին ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր՝ օգնություն ցուցաբերելու նպատակով:

Տեղ հասնելով՝ պարզ է դարձել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 50ա հասցեի բնակիչներ Գարի Գալոյանը, Ռեգինա Գալոյանը և Թամարա Գալոյանը շմոլ գազի թունավորման  հետևանքով մահացել են:

Source: Yerkir Media
Link: Ստեփանակերտում շմոլ գազից երեք մարդ է մահացել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image