Ստեփանակերտում տեղի է ունեցել «Եվա» ֆիլմի պրեմիերան

Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում տեղի է ունեցել հայ-իրանական համատեղ արտադրության «Եվա» (աշխատանքային վերնագիրը՝ «Քարվաճառ») ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը պատմում է մի կնոջ մասին, ով փորձում է մոռանալ տարիներ առաջ տեղի ունեցած իր կյանքի դժվար պատմությունը։ Կինը դստեր հետ հեռանում է Երևանից և բնակություն հաստատում Արցախում՝ իր ծանոթների մոտ: Սակայն հերոսուհին հանգիստ չի գտնում, քանի որ անցյալը միշտ հետապնդում է նրան:

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի և իրանական «Ֆարաբի» ֆիլմարտադրության կենտրոն-հիմնադրամի (պետական ֆոնդ) ֆինանսական աջակցությամբ:

Ֆիլմի ռեժիսոր, իրանահայ Անահիտ Աբադն ասել է, որ ներկայացված պատմության առանցքն այն է, թե ինչպես են պատերազմները խաթարում մարդկային ճակատագրերը. պատերազմի հետևանքները մարդն ողջ կյանքի ընթացքում կրում է իր մեջ՝ իր հոգում:

Կինոռեժիսորի խոսքով՝ այս տարի «Եվա» ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացվելու է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությանը:

 

Source: Yerkir Media
Link: Ստեփանակերտում տեղի է ունեցել «Եվա» ֆիլմի պրեմիերան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image