Ստեփանավանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ստեփանավանի ավտոճանապարհներին  տեղում է ձյուն: Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Վարորդներին  խորհուրդ է  տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:


Source: Yerkir Media
Link: Ստեփանավանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image