Սրբ.Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ Արա Դեմիրճյանի հոգեհանգստի արարողությունը

Լիբանանում նոյեմբերի 19-ին հողին է հանձնվել դաշնակցական նվիրյալ գործիչ, ՀՅԴ Բյուրոյի աշխատակազմի երկարամյա ղեկավար Արա Դեմիրճյանը: Ինչպես ասում են, անփոխարինելի մարդիկ չկան, բայց կան այնպիսիք, որոնց կորուստը շատ ծանր է եւ որոնք մահից հետո էլ շարունակում են ապրել իրենց գործով եւ թողած լավ հիշողություններով:

Այսօր Երեւանում եւս տեղի ունեցավ ազգային, հասարակական գործչի հոգեհանգստի արարողությունը: Սուրբ Հովհաննես եկեղեցում էին հավաքվել նրա կուսակցական ընկերներն ու բարեկամները: Արա Դեմիրճյանին հիշում են որպես համեստ, քչախոս, գործի նվիրյալ մարդու, ով մինչ կյանքի վերջը ծառայել է իր ժողովրդին:

«Ընկեր Արան Լիբանանի քաղաքացիական պատերազմի օրերին լայն պարտականություններ է իրականացրել: Երբ ղարաբաղյան շարժումը սկսվեց նա եկավ և գործեց Հայաստանում: Կարճ ժամանակ հետո նրան արգելվեց Հայաստան մուտք գործել՝ օրվա իշխանության կողմից, օրվա ռեժիմը Դաշնակցության դեմ պայքար էր այդ ժամանակ ծավալել»,- ասաց ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանը:

 


Source: Yerkir Media
Link: Սրբ.Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ Արա Դեմիրճյանի հոգեհանգստի արարողությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image