Սփյուռքահայ հայագիր և օտարագիր գրողները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էին

Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունեց Սփյուռքահայ հայագիր և օտարագիր գրողների համաժողովի մասնակիցներին՝ գլխավորությամբ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի:

Հայաստանի գրողների միության նախագահը Նորին Սրբությանը ներկայացրեց համաժողովի մասնակիցներին և համաժողովին քննարկվող նյութերի շրջագիծը: Պրն. Միլիտոնյանն անդրադարձավ նաև Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի և միության միջև առկա համագործակցությանը, որի շրջանակներում օրեր անց` համաժողովի ավարտին, Օշականի դպրատանը կանցկացվի ամենամյա «Կանթեղ» մրցնակաբաշխությունը:

Այնուհետև ներկա սփյուռքահայ գրողներին իր գնահատանքը հայտնեց Ամենայն Հայոց Հայարապետը` ուրախություն հայտնելով հայրենիքում պարբերաբար գումարվող հայ գրողների համաժողովի առիթով:

Նորին Սրբությունը շեշտեց, որ հայ գրողների ստեղծագործությունները պետք է նպաստեն երիտասարդության մեջ հայրենասիրարական ոգու, ազգային գիտակցության ու նկարագրի ձևավորմանը: Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ հայ գրողները շարունակեն իրենց ստեղծագործական կյանքով իրենց ծառայությունը բերել հայ ժողովրդին:

Source: Yerkir Media
Link: Սփյուռքահայ հայագիր և օտարագիր գրողները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image