Սփյուռքի ժամանակակից գրական շրջանակն ու ասելիքը

Այս օրերին Սփյուռքի հայագիր եւ օտարագիր գրողների 6-րդ համաժողովն է ընթանում Հայաստանում: Այն հնարավոր է եղել իրականացնել Սփյուռքի, մշակույթի նախարարությունների, գրողների միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Թեքեյան մշակութային միության համատեղ ջանքերով:

17 երկրից 46 մասնակից համաժողովի 5 օրերի ընթացքում ոչ միայն ելույթներ են ունենալու, վաղուց կուտակված ասելիքով են կիսվելու, այլեւ տեսարժան վայրեր են այցելելու: Ծաղկաձորում քննարկել են 21-րդ դարում հայ գրողի ու գրականության առջեւ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Source: Yerkir Media
Link: Սփյուռքի ժամանակակից գրական շրջանակն ու ասելիքը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image