Սևանա լիճն ընդգրկվել է Եվրոպայի «թաքնված գանձերի» շարքում

June 24, 2017
Mastercard միջազգային վճարային համակարգը հրապարակել է Եվրոպայի ամենաքիչ հայտնի եւ, միեւնույն ժամանակ, մատչելի ճանապարհորդական ուղղությունները, որոնցում ընդգրկվել է նաեւ Սեւանա լիճը: 44  թաքնված գանձերի ցանկը կազմվել է՝ օգտագործելով տեղի ճանապարհորդական բլոգերների, զբոսաշրջային փորձագետների տեղեկությունները, ինչպես նաեւ Mastercard-ի տվյալները:
Վայրերը դասակարգվել են՝ ըստ գեղեցկության, մարդաշատության, գնի, հարմարավետության եւ քարտի վճարման ընդունման հնարավորությունների: Ինչպես նշվում է MasterCard-ի ցանկում, չնայած իր գեղեցկությանը Հայաստանում զբոսաշրջությունն այնքան էլ զարգացած չէ, իսկ գները մատչելի են:

Source: Yerkir Media
Link: Սևանա լիճն ընդգրկվել է Եվրոպայի «թաքնված գանձերի» շարքում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image