«Սևանա լիճ-2017»-ում հաղթել են մարտունեցի բռնցքամարտիկները

August 4, 2017

Օգոստոսի 2-3-ը  Մարտունիի հանրային լողափում անց է կացվել «Սևանա լիճ-2017» բռնցքամարտի հանրապետական կարգի  առաջնություն, որին մասնակցել են 200-ից ավելի  մարզիկներ Մարտունիի, Երևանի «Դինամո», Երևանի «Էրեբունի», Արարատի, Աբովյանի, Վանաձորի, Ճամբարակի, Փարաքարի, Իջևանի, Վայքի և Լիճքի մարզադպրոցններից։  Երկօրյա մրցումների արդյունքում Մարտունիի մարզադպրոցի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 1-ին հորիզոնականը:

Մրցաշարը, որը կազմակերպվել էր Մարտունու մարզադպրոցի կողմից, անցկացվում էր երկրորդ անգամ:

«Սևանա լիճ-2017» մրցաշարի ավարտին լավագույն բռնցքամարտիկները պարգևատրվել են հուշանվերներով։

 

Source: Yerkir Media
Link: «Սևանա լիճ-2017»-ում հաղթել են մարտունեցի բռնցքամարտիկները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image