Սևանում ընթացող լայնածավալ շինարարությունը չափազանց ոգևորիչ է ու հուսադրող. Գեղարքունիքի մարզպետ

Հունիսի 12-ին Գեղարքունիք մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այցով Սեւանում էր։

«Ծանոթացա «Զարթոնք» մսուր-մանկապարտեզի, Չարենցի փողոցի, քաղաքի մշակույթի պալատի, թիվ 1 հիմնական դպրոցի հիմնանորոգման, նոր կառուցվող հիվանդանոցի շինարարության ընթացքին:

Տեղում քննարկեցինք առկա հիմնահարցերը, առաջարկեցի խիստ ուշադրություն դարձնել շինարարության որակին, օբյեկտները ժամանակին շահագործման հանձնելու գործընթացին:

Սևանում ընթացող լայնածավալ շինարարությունը չափազանց ոգևորիչ էր ու հուսադրող, և կարծում եմ, որ մոտակա ամիսների ընթացքում այստեղ մենք լուրջ առաջընթաց կարձանագրենք կրթական, առողջապահական ու մշակութային հաստատությունների արդիականացման, ինչպես նաեւ ճանապարհաշինության ոլորտներում»,-նշված է մարզպետի ֆեյսբուքյան ղէջում:

Source: Yerkir Media
Link: Սևանում ընթացող լայնածավալ շինարարությունը չափազանց ոգևորիչ է ու հուսադրող. Գեղարքունիքի մարզպետ