Վալերի Օսիպյանը փոխոստիկանապետեր է նշանակել

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մայիսի 19-ին ոստիկանության ղեկավար կազմին  ներկայացրել է երկու նոր փոխոստիկանապետերին և Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության պետին:  Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանապետի առաջին տեղակալին՝ ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանին, ով մինչ այդ զբաղեցնում էր Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը և ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Քոչարյանին, ով մինչ այս զբաղեցնում էր ոստիկանության շտաբի պետի պաշտոնը»,-ասաց Ջանոյանը։

Նրա խոսքով` նշանակում է եղել  նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր պետի պաշտոնում, որը զբաղեցնելու է Արտակ Կարապետյանը, ով մինչ այս զբաղեցրել էր Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը:

Source: Yerkir Media
Link: Վալերի Օսիպյանը փոխոստիկանապետեր է նշանակել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image