Վախճանվել է լեգենդար երգիչ, բանաստեղծ եւ գրող Լեոնարդ Քոենը

Վախճանվել է կանադացի երգիչ, բանաստեղծ եւ գրող Լեոնարդ Քոենը:

Քոենի վերջին հրաժեշտը տեղի կունենա Լոս Անջելեսում:

Քոենն 82 տարեկան Էր: Մահվանից գրեթե մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերին, նա թողարկել է իր նոր՝ թվով 14-րդ ալբոմը, որը կոչվում է You Want It Darker:

Բացի բազմաթիվ երգերից, Քոենը գրել է երկու վեպ եւ լույս է ընծայել բանաստեղծությունների մի քանի ժողովածու: 2002 թվականին նա ստացել է կանադացու համար բարձրագույն պարգեւը՝ դառնալով Կանադայի շքանշանի ասպետ:


Source: Yerkir Media
Link: Վախճանվել է լեգենդար երգիչ, բանաստեղծ եւ գրող Լեոնարդ Քոենը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image