Վաճառվել է Չերչիլի սիգարի մնացորդը

Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի կիսածխած սիգարն ԱՄՆ-ի  աճուրդում վաճառվել է ավելի քան 12 հազար դոլարով:

Լեգենդար քաղաքական գործիչը ծխել է սիգարը 1947 թվականի մայիսի 11-ին Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում: Արտեֆակտը պահպանվել է այն ինքնաթիռի անձակազմի անդամներից մեկի ջանքերով, որով թռչել է Չերչիլը:

Սիգարի մնացորդի ծայրին պահպանվել է անվանումը, նաև վարչապետի անունը՝ La Corona / Winston Churchill: Հաղորդվում է, որ սիգարը ձեռք է բերել Ֆլորիդայից մի կոլեկցիոներ:

Source: Yerkir Media
Link: Վաճառվել է Չերչիլի սիգարի մնացորդը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image