Վանաձորում արդեն գործում է գերժամանակակից տեխնոլոգիական կենտրոն

Հայաստանի 3-րդ քաղաքում՝ Վանաձորում արդեն գործում է գերժամանակակից եւ ինժեներական սարքավորումներով հագեցած տեխնոլոգիական կենտրոն: Նախատեսվում է, որ 2-3 տարիների ընթացքում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կվերապատրաստվի առնվազն 4000 մասնագետ, կստեղծվի 900 աշխատատեղ, կիրականացվեն մաքուր տեխնոլոգիաների ոլորտի նախագծեր:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը խոսել է մեր եկրի ՏՏ ներուժի եւ ոլորտի վերջին զարգացումներից: Ասում է՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հաջողված օրինակով մշակվել եւ իրականացվում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ծրագիրը, Կապանում հիմնվել է մոբայլ լաբորատորիա, Արցախում՝ ՏՏ կենտրոն: Ենգիբարյանի խոսքով՝ տեխնոլոգիական ոլորտը Հայաստանի այն եզակի ոլորտներից է, որը զարգանում է ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մարզերում. ՏՏ լուրջ ներուժ կա ողջ երկրում:


Source: Yerkir Media
Link: Վանաձորում արդեն գործում է գերժամանակակից տեխնոլոգիական կենտրոն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image