Վանաձորում քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն կարող է զրկվել առաջադրման հնարավորությունից

Վանաձորում երկուշաբթի կայանալիք քաղաքապետի ընտրությունները հետաքրքիր զարգացումներ են ստանում։ Ամենաշատ քվեն ստացած հանրապետական թեկնածուն կարող է օրենքի համաձայն զրկվել առաջադրման հնարավորությունից, իր տեղը զիջելով՝ «Լուսավոր Հյաստան» կուսակցության ցանկը գլխավորող Քրիստ Մարուքյանին։ Դրա համար հիմք կարող է հանդիսանալ «Հայկական վերածնունդ», նախկին «Օրինաց Երկիր» կուսակցության որոշումը՝ պաշտպանել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Քրիստ Մարուքյանի թեկնածությունն, ինչը կամրագրվի զույգ կուսակցությունների միջեւ հետագա քաղաքական համագործակցության վերաբերյալ համաձայնագրով:

Այս մասին տեղեկացնում է «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի ծառայությունը, նշելով, որ համապատասխան պայամանվորվածությունը ձեռք է բերվել այսօր՝ կուսակցության կենտրոնական գրասենյակում, երկու կուսակցությունների նախագահներ Էդմոն Մարուքյանի եւ Արթուր Բաղդասարյանի հանդիպման արդյունքում։

ԲՀԿ-ն իր հերթին հայտարարել էր, որ եթե կայանա այս երկուսի համաձայնությունը, իրենք եւս կմիանան դրան։ Արդյունքում, Մարուքյանն ունենալու է ամենաշատ քվեները եւ ստանալու է իրավունքն՝ առաջինն առաջադրվել քաղաքապետի պաշտոնում։

Սակայն, կան կարծիքներ, որ փակ, գաղտնի քվեարկության ժամանակ երեք կուսակցություններից ոչ բոլորն են Էդմոն Մարուքյանի եղբորն այո ասելու, ինչի արդյունքում ընտրությունը տապալվելու է՝ ճանապարհ բացելով Հանրապետական թեկնածուի համար։


Source: Yerkir Media
Link: Վանաձորում քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն կարող է զրկվել առաջադրման հնարավորությունից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image