Վանաձորում 32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ քրեկան գործ է հարուցվել

Քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչությունում քրեական գործ է հարուցվել «Վանաձոր բժշկական կենտրոնում» 32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ։

Համաձայն Քննչական կոմիտեի հաղորդագրության, Գուգարք գյուղի բնակչուհի Նազլուխանյան առաջնածին ախտորոշմամբ սեպտեմբերի 26-ին ընդունվել է «Վանաձոր բժշկական կենտրոնի» մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունք։ Գտնվելով բժիշկների հսկողության ներքո՝ 21 օր անց` հոկտեմբերի 17-ին` ժամը 18:40-ին, կինը ծննդաբերել է արու զավակ, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ Հաջորդ օրը` նույն բաժանմունքում նա մահացել է:

Իրավապահներն անհրաժեշտ քննչական գործողություններ են այժմ իրականացնում՝ կնոջ մահվան հանգամանքների, բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել։


Source: Yerkir Media
Link: Վանաձորում 32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ քրեկան գործ է հարուցվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image