Վանեցյանը մրցավարներին հորդորել է առաջնորդվել բացառապես արդարության սկզբունքով

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է Հայաստանի բարձրագույն և առաջին խմբերի հանդիպումները սպասարկող մրցավարների հետ:

Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

«Իմ հիմնական խնդրանքը, հորդորը, պահանջն է, որ դուք ձեր գործողություններում առաջնորդվեք բացառապես արդարության, ֆուտբոլի կանոնների պահպանման սկզբունքով: Պարտավոր ենք վերադարձնել հասարակության, ակումբների վստահությունը մեր հանդեպ: Նոր Հայաստանի հիմնական սկզբունքներից մեկը արդարության, փոխադարձ վստահության վերահաստատումն է եւ ֆեդերացիան՝ ձեր հետ միասին պարտավոր է այն իրականացնել նաեւ մեր ֆուտբոլում», — իր խոսքում, մասնավորապես, նշել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղերի սպասարկման, մրցավարների մարզահագուստի, մրցավարների վերապատրաստման և այլ ընթացիկ հարցեր:

Source: Yerkir Media
Link: Վանեցյանը մրցավարներին հորդորել է առաջնորդվել բացառապես արդարության սկզբունքով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image