Վառելիքի թանկացման պատճառը հարկային նոր օրենսգիրքն է

Ինչպես սահուն 2017-ից անցում կատարեցինք 2018, նույն սահունությամբ էլ գազաբենզալցակայաններում փոխվեցին վաճառվող վառելիքի գները: Թանկացումն այս անգամ տնտեսվարողի քմահաճույքը չէ: Գնաճը հունվարի մեկից ուժի մեջ մտած Հարկային նոր օրենսգրքով է պայմանավորված: Բարձրացել են մի շարք ապրանքների հարկային դրույքաչափերը: Ֆինանսների նախարարությունն ու ՊԵԿ-ը, սակայն, չեն պարզաբանում՝ ինչով է պայմանավորված վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը:

Գնային փոփոխության հետքերով հակամրցակցային մարմնի ուսումնասիրությունները ցույց են տվել՝ գազի, բենզինի եւ դիզվառելիք գնային բարձացումը պայմանավորված է հարկային դրույքաչափերի փոփոխությամբ: Եթե մինչ այս սեղմած գազի ակցիզային հարկի դրույքաչափը 1000 խմ-ի համար կազմում էր 8330, հիմա՝ 25 000 դրամ:

Մինչ 2018 թվականը տնտեսվարողը սահմանին 1 տոննա բենզինի՝ ավելացված արժեքի ու ակցիզային հարկի համար վճարում էր 120 հազար, այս տարվանից՝ 135 000 դրամ: Դիզվառելիք դեպքում ակցիզային հարկի չափը կտրուկ նվազել է, փոխարենն այս տարվանից վառելիքը հարկվում է նաեւ ԱԱՀ -ով: Նախկինում այսպես չէր: Մաթեմատիկական պարզ հաշվարկով վառելիքի ներմուծման եւ իրացման համար գանձվող անուղղակի հարկերը ավելացել են շուրջ 60 դրամով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Source: Yerkir Media
Link: Վառելիքի թանկացման պատճառը հարկային նոր օրենսգիրքն է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image