Վարդավառին «մասնակցում են» նաեւ Երեւանի արձանները (Լուսանկարներ)
July 3, 2016
Վարդավառի տոնին նվիրված համաքաղաքային միջոցառումները մայրաքաղաքում մեկնարկել են վաղ առավոտից:
Ջրցան մեքենաների տոնական շքերթից և փողոցներն ու հրապարակնելը լվանալուց հետո մայրաքաղաքի կոմունալ տնտեսության ծառայությունների աշխատակիցները, միանալով Վարդավառի միջոցառումներին, իրենց ինքնատիպ մասնակցությունն են բերել ազգային տոնին՝ տարբեր վարչական շրջաններում լվանալով և մաքրելով մի շարք հուշարձաններ: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից: