«Վարդավառի լճում» հայտնաբերվել է 25-ամյա քաղաքացու դի
September 6, 2017
Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 6-ին՝ ժամը 17:01-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի «Վարդավառի լճում» քաղաքացու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները լճից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին (մոտ 25 տարեկան):