«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը նորից գլխավորում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը:
Ցանկ է վերադարձել և երկրորդ հորիզոնականը զբաղեցրել գերմանացի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ստեղծագործությունը:
Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» վեպը կրկին երրորդն է:
Իր դիրքերը զիջել և չորրորդ հորիզոնականում է հայտնվել Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն:
Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը հինգերորդն է:
Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը մի քանի կետով բարելավել է իր դիրքերը և վեցերորդն է:
Երեք հորիզոնականով վեր է բարձրացել Ջորջ Օրուելի «1984» ստեղծագործությունը` գրավելով յոթերորդ տեղը:
Երկարատև բացակայությունից հետո ցանկ է վերադարձել և ութերորդ հորիզոնականում հայտնվել Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» ստեղծագործությունը:
Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքը իններորդն է:
Ցանկն այս շաբաթ եզրափակում է Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը»:
Source: Yerkir Media
Link: Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ»-ը դարձյալ առաջատարն է