Վարչապետը՝ Ջրառատի միջադեպի մասին՝ մեղավորները կպատժվեն

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում տեղի ունեցած հերթական միջադեպին: Նոր Նորք վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այդ միջադեպի պատճառը վիճաբանությունն է,արդեն ձերբակալվածներ կան, քննությունն էլ շարունակվում է: «Բոլոր նրանք, ովքեր մեղավոր են, պատժվելու են»,-  ընդգծեց վարչապետը:

Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանի հայտարարությանը, թե միջադեպի մեղավորները Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն են` Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Դա կպարզի քննությունը»:

Նա չհամաձայնեց լրագրողներից մեկի հարցադրմանը, թե Ջրառատի միջադեպը  ստվերում է ազատ ու թափանցիկ ընտրություններ անցնացնելու մասին հայտարարությունները.

՝«Ոչ, ես չեմ կարծում, որ այդպես է: Երբ նման դեպքերն անարձագանք մնան, նոր կխոսեք»:

Source: Yerkir Media
Link: Վարչապետը՝ Ջրառատի միջադեպի մասին՝ մեղավորները կպատժվեն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image