Վարչապետը հանձնարարեց զբաղվել գյուղական բնակավայրերում տրասնպորտի հարցով

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հանձնարարեց՝ Տարածքային կառավաման և զարգացման նախարարության ու մարզպետների հետ միասին ուսումնասիրել գյուղական բնակավայրերում տրասնպորտի հարցը:

Կարապետյանի խոսքով՝  հարցը «ակտուալ է»։

«Հանձնարարում եմ ուսումնասիրել բարձրացված հարցը` չսահմանափակվելով միայն Երևանին մոտ գյուղական բնակավայրերով»,- նշեց վարչապետը:

Կարապետյանը հանձնարարեց ներկայացնել նաեւ այն բնակավայրերի ցանկը, որտեղ տրանսպորտ չի աշխատում:

«Նշեք պատճառները, թե ինչո՞ւ չկա, ինչպես նաև առաջարկություններ ներկայացրեք խնդրի հստակ կարգավորման հետ կապված», — ասաց վարչապետը:


Source: Yerkir Media
Link: Վարչապետը հանձնարարեց զբաղվել գյուղական բնակավայրերում տրասնպորտի հարցով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image