Վարչապետը հանձնարարեց ներկայացնել առաջարկներ՝ դպրոցներում ազգակցական կապերը բացահայտելու վերաբերյալ

Այսօր Կառավարության նիստը սկսվեց շնորհավորանքներով։ Այն ուղղված էր ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին եւ Ջրային պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանին։

«Շնորհակալ ենք, որ համաձայնել եք աշխատել միասին, մանավանդ, որ մամուլը շատ էր գրում, որ դիմադրել եք»,- ասաց վարչապետը՝ դիմելով Վարդան Հարությունյանին։

Ապա հերթը հանձնարարականներին էր։ Կրթության ոլորտի հետ կապված հանձնարականն ուղցված էր նախարարին, մարզպետներին եւ Երևանի քաղաքապետին։ Անհրաժեշտ է ներկայացնել առաջարկներ՝ դպրոցներում ազգակցական կապերը բացահայտելու վերաբերյալ։

«Լինում են դեպքեր, որ մայր ու աղջիկ, կամ այլ ազգականներ նույն դպրոցում են։ Պետք է տարբերակել, որ դեպքերն են օբյեկտիվ կամ ոչ օգյեկտիվ»,- ասաց Կարապետյանը։ Բացի այս Կրթության և գիտության նախարարը գյուղական դպրոցների զարգացման շրջանակում պետք է ապահովի շաբաթկան առնվազն մեկ անգամ հեռահաղորդակցություն ՝գյուղական մեկ դպրոցի հետ։

Սոցիալական պաշտպանության ոլորտում վարչապետը հանձնարարեց Արտեմ Ասատրյանին օգտվել հաղորդակցության նոր տեխնոլոգիաներից եւ ծառայությունները դարձնել առավել հասանելի․ «Հանձնարարում եմ առաջարկություններ ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նվաստի համար առցանց դիմելու հնարավորության վերաբերյալ։ Պետք է նաև հնարավորություն ստեղծել կենսաթոշակային դիմումը ներկայացնել ցանկացած սոցիալական ծառայության գրասենյակ՝ անկախ գրանցման վայրից»։

Հանձնարարական ուներ նաեւ Սպորտի և երիտասարդության նախարարին՝ ուսումնասիրելու մարզական կազմակերպություններին տրամադրվող ֆինանսավորումը եւ կրճատել ծախսերը՝ գումարներն ուղղելով սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացման։


Source: Yerkir Media
Link: Վարչապետը հանձնարարեց ներկայացնել առաջարկներ՝ դպրոցներում ազգակցական կապերը բացահայտելու վերաբերյալ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image