Վարչապետը նախարարներին մեկ շաբաթ ժամանակ տվեց

Կառավարությունում մեկնարկել է գործադիրի հերթական նիստը։

Մինչ օրակարգային հարցերին անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գոհ են, որ կառավարության ծրագրի մասով վստահության քվե ստացան, եւ հաստատվեց ծրագիրը։ «Հիմա ժամանակն է, որպեսզի բոլոր նախարարությունները մշակեն միջոցառումների ծրագիր». դրա համար վարչապետը մեկ շաբաթ ժամանակ տվեց։

Երկրորդ հարցը վերաբերում էր էլեկտրաէներգիայի սակագնի վերանայմանը։ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ասաց, որ սակագնի փոփոխության հետ կապված ուսումնասիրություններ են արել, եւ ռիսկերը շատ են։ Նախ՝ հունիսի մեկից մի քանի ամսով չի աշխատելու ատոմակայանը։ Ու եթե վերանայում լինի, ապա դա սակագնի վրա մեծ ազդեցություն կունենա։

Նույնը վերաբերում է գազի գնին։ Սահմանին գազի 1000 խ/մ գնվում է 150 դոլարով, եւ պայմանագիրը մինչեւ տարեվերջ է, հնարավոր չէ (մինչ այդ վերանայելը-խմբ.)։ Նախարարը նշեց, որ կարող են 10 դրամով սուբսիդավորել անապահով ընտանիքներին, որոնց թիվը 110-120 հազար է։ Սա իրականացնելու համար կարող են քննարկումներ անցկացել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ եւ  եթե ՀԷՑ-ի սեփականատերն իր շահույթի հաշվին իրականացնի սուբսիդավորումը։

Վարչապետը, սակայն, հանձնարարեց, որպեսզի ուսումնասիրությունները շարունակեն եւ քննարկումներ անցկացնեն սակագնի նվազեցման հետ կապված։

Source: Yerkir Media
Link: Վարչապետը նախարարներին մեկ շաբաթ ժամանակ տվեց

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image