Վարչապետը քվեարկեց հանուն անվտանգության և առաջընթացի

April 2, 2017

Քաքացիական իր պարտքն արդեն կատարել է վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանի ԱԺ պատգամավորի ընտրություններին 4/53 ընտրատեղամասում: Լրագրողների հետ զրույցում, վարչապետը հայտնել է, որ քվեարկում է հանուն 2017 թ-ի խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության կարգախոսի`անվտանգության և առաջընթացի:

Նա նաև ընդգծել է, որ ուզում է ամեն ինչ խաղաղ լինի, համերաշխ և հանդուժող. լինի տրամաբանական, խելոք, օրենքի երկիր:
Ինչ վերաբերում է այլ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելուն, վարչապետն ընդգծեց, որ այս պահին ոչինչ չի կարող ասել, ամեն ինչ կախված է ընտրությունների արդյունքներից:

Հարցին, թե ինչու ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը չմասնակցեց ՀՀԿ-ի քարոզարշավին, Կարապետյանը հայտարարեց, որ կուսակցությունում է նման որոշում կայացվել, թե ինչու՝ չբացատրեց:

Source: Yerkir Media
Link: Վարչապետը քվեարկեց հանուն անվտանգության և առաջընթացի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image