Վարչապետի հանձնարարականները կրթության եւ գիտության նախարարին

May 11, 2017

Այսօր կառավարության հերթական ու այս կազմով վերջին նիստն է։ Վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականը կրթության եւ գիտության նախարարին է. «Կրթական համակարգը պետք է ապահովի որակյալ եւ մրցունակ մասնագետներ»։

Նա հանձնարարեց Լեւոն Մկրտչյանին՝ 15 օրյա ժամկետում քաղաքային դպրոցների օպտիմալացման մասին առաջարկ ներկայացնել, երկամսյա ժամկետում` ֆինանսների նախարարության հետ ներկայացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր բանաձեւ, իսկ մեկամսյա ժամկետում բուհերի անձեռնմխելի ֆոնդերի ստեղծման մասին առաջարկության նախագիծ ներկայացնել։

Source: Yerkir Media
Link: Վարչապետի հանձնարարականները կրթության եւ գիտության նախարարին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image