Վարչապետի «շինարարական» հանձնարարականը

November 16, 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարում կատարելագործել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը, պարզեցնել այդ ոլորտում իրականացվող վարչարարությունը և բարձրացնել դրա մատչելիության աստիճանը։

Վարչապետի խոսքով՝ Doing business-2018 թվականի զեկույցում անդրադարձ էր կատարվել շինարարական թույլտվությունների տրամադրման ոլորտին և արձանագրվել էին որոշակի խնդրներ:

«Ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդում առհասարակ շինարարության ոլորտի զարգացման վրա: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թույլտվությունների տրամադրման նորմատիվ մեխանիզմները պետք է լինեն հստակ, կանխատեսելի, իսկ կայացվող որոշումերը՝ խիստ պատճառաբանված:  Միաժամանակ, գործող օրենսդրությամբ ոլորտի լիազոր մարմնին վերապահված չեն ողջամիտ վերահսկողական մեխանիզմներ», — ասաց Կարապետյանը։

Վարչապետը հանձնարարեց Տարածքային կառավարաման և զարգացման նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, իսկ Երևանի քաղաքապետին առաջարկեց երկու ամսվա ընթացքում համատեղ մշակել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացի պարզեցման, հստակեցման, գործուն էլեկտրոնային գործիքների ներդրման, ինչպես նաև ողջամիտ վերահսկողական մեխանիզմներ սահմանելուն ուղղված գործիքներ և դրանք ներկայացնել կառավարության աշխատակազմ: «Պարոն Սարգսյան, երկու ամիսը շատ չէ՞»,- դիմելով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին՝ հարցրեց վարչապետը, ինչին ի պատասխան Նարեկ Սարգսյանն ասաց, որ մինչև դեկտեմբերի երկրորդ կեսը բավարար է։

Source: Yerkir Media
Link: Վարչապետի «շինարարական» հանձնարարականը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image