Վարչապետն առաջարկել է Վլադիմիր Գասպարյանին ու Գեորգի Կուտոյանին ազատել պաշտոնից
May 10, 2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ԱԱԾ պետին ու ոստիկանապետին պաշտոնից ազատելու մասին որոշում։
«Հենց նոր ստորագրեցի Վլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետը։