«Վեոլիա ջուրը» չի ընդունում ոստիկանության հաղորդագրության մեղադրական ոճը

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել՝ իր վրդովմունքն արտահայտելով ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության կապակցությամբ։

««Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն իր վրդովմունքն է արտահայտում՝ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության կապակցությամբ, համաձայն որի ընկերության մի շարք աշխատակիցներ մեղադրվում են հավելագրումների, կեղծ կատարողական ակտեր կազմելու և այլ չարաշահումներ կատարելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու, ինչպես նաեւ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք պաշտոնատար անձանց կաշառք տալու դիտավորության մեջ՝ 2018թ. մատուցվող ծառայությունների սակագները բարձրացնելու նպատակով:

«Վեոլիա ջուր» ՓԲԸ չի ընդունում ոստիկանության հաղորդագրության մեղադրական ոճը, առավել եւս կոռեկտ չի համարում կոնկրետ անուններ հնչեցնելը ներկայումս, երբ նախաքննությունը շարունակվում է, իսկ քաղաքացիների անմեղության կանխավարկածը՝ գործում։

Ինչ վերաբերում է խնդրի էությանը, ապա ընկերությունն այս կապակցությամբ արդեն առաջիկայում հանդես կգա համապատասխան պարզաբանմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Source: Yerkir Media
Link: «Վեոլիա ջուրը» չի ընդունում ոստիկանության հաղորդագրության մեղադրական ոճը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image